Ուր է կորել Պոգբան. տեղեկություն՝ ՄՅՈւ-ի կիսապաշտպանի մասին

19:42   28 փետրվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է շարք վերադառնալուն, հաղորդում է L'Equipe-ն։

Նշվում է, որ 26-ամյա ֆրանսիացին գրեթե ապաքինվել է վնասվածքից և մարզումներին կարող է վերադառնալ հաջորդ շաբաթ։ 

Հիշեցնենք, որ հունվարին Պոգբան վիրահատվել էր ոտնաթաթի շրջանում ստացած վնասվածքի պատճառով։ Չի բացառվում, որ նա մասնակցի ԱՊԼ-ում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը։ Այն նախատեսված է մարտի 8-ին։



© ARMFOOTBALL.COM