Զիդան. «Պատժվեցինք 10 րոպեով կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով»

13:06   27 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած տնային պարտությունը (1:2):

«75 րոպե լավ էինք խաղում: Մեզ չբավարարեց ևս 10 րոպեի կենտրոնացվածություն: Դրա համար պատժվեցինք: Պայքարեցինք և ամեն ինչ ներդրեցինք խաղադաշտում: Սխալներ լինում են, դա ֆուտբոլի մի մասն է:

Դժգոհ ենք պարտությունից, բայց դիմակայությունը 180 րոպե է տևելու: Արդյունքը, իհարկե,  բացասական է, բայց մենք լավ էինք խաղում` չհաշված վերջին րոպեները: Եթե ուզում ենք հաջորդ փուլ անցնել, պետք է հաղթենք Մանչեսթերում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:



© ARMFOOTBALL.COM