Միակ հարվածը` Ռոնալդուն, այն էլ մեջքով. «Յուվենտուսի» սարսափելի ցուցանիշը

12:31   27 փետրվարի, 2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» 0:1 հաշվով արտագնա պարտություն է կրել Լիոնի «Օլիմպիկից»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թուրինցիները խաղի ընթացքում միայն մեկ հարված են կատարել մրցակցի դարպասին:

Դա գրանցվել է 84-րդ րոպեին, երբ Աարոն Ռեմզիի բարձրից փոխանցումից հետո գնդակը դիպել է Կրիշտիանու Ռոնալդուի մեջքին և ընթացել դեպի Անտոնի Լոպեշի պաշտպանած դարպասը: Վերջինս տիրել է գնդակին:



© ARMFOOTBALL.COM