Արտակ Դաշյանը` ղազախական թիմի կազմում մարզվելիս (PHOTO)

15:48   27 փետրվարի, 2020

«Ուրարտուից» հեռացած Արտակ Դաշյանը շատ մոտ է կարիերան Ղազախստանում շարունակելուն: Երեկ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը կտեղափոխվի Առաջին լիգան ներկայացնող «Ատիրաու»: Այդ թիմը գլխավորում է Արամ Ոսկանյանը:

Դաշյանն արդեն մարզվում է «Ատիրաուի» կազմում, որը հավաք է անցկացնում Թուրքիայում:

Ակումբը լուսանկար է հրապարակել թիմի մարզումից, որում կարող ենք տեսնել 30-ամյա ֆուտբոլիստին:



© ARMFOOTBALL.COM