ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հովհաննես Համբարձումյանի նախկին թիմակիցը` «Ալաշկերտում»

12:41   27 փետրվարի, 2020

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նա հանդես է գալու 14 համարի մարզաշապիկով:

28-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու հարուստ փորձ ունի: Բարձրահասակ պաշտպանը հանդես է եկել մակեդոնական մի շարք ակումբներում, սերբական «Դենի Սրեմում», խորվաթական «Իստրայում», Իսրայելը ներկայացնող Հայֆայի «Հապոելում», իսկ նրա նախորդ ակումբը Կիպրոսի «Էնոսիսն» էր, որտեղ Ռիստոն հանդիսանում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի թիմակիցը:

Ժամանակին Միտրևսկին ներկայացրել է Մակեդոնիայի Մ-19 և Մ-21 հավաքականները:

Ռիստո Միտրևսկին միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նախօրեին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը (2:0):

 



© ARMFOOTBALL.COM