Դել Պիերոյի այցը Հայաստան առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի հետ

11:43   27 փետրվարի, 2020

Ինչպես տեղեկացրել ենք, աշխարհահռչակ իտալացի ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն այսօր Երևանում էր, և առավոտյան ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Բարի լույս, Երևան» գրությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, իտալացի ֆուտբոլիստի այցը Հայաստան կապ չի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

ՀՖՖ hասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դել Պիերոն արդեն Հայաստանում չէ:

«Ալեսանդրո Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի հետ:

Հ.Գ. Դել Պիերոն արդեն Հայաստանում չէ»,- նշել է Կարապետյանը:

Նշենք, որ ֆուտբոլիստը այսօր Ռուսաստանում պետք է մասնակցի «Рейтинг Букмекеров» կայքի կազմակերպած միջազգային մրցանակաբաշխությանը և հյուրընկալվի «Вечерний Ургант» հաղորդմանը:

Երևանից Մոսկվա թռիչքի ժամանակ դել Պիերոյին ուղկեցում է հայտնի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը, ով արդեն լուսանկար է հրապարակել ինքնաթիռից:



© ARMFOOTBALL.COM