«Բավարիայի» առաջատարը վնասվածք ունի. հայտնի է ապաքինման ժամկետը

21:33   26 փետրվարի, 2020

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» հետ արտագնա խաղում (3-0) վնասվածք է ստացել, հաղորդում է Daily Mail-ը։ Այդ խաղում 31-ամյա լեհ ֆուտբոլիստը չի փոխարինվել։

Նշվում է, որ Լևանդովսկին վնասել է ծունկը։ Սպասվում է, որ ապաքինման համար կպահանջվի մոտ 4 շաբաթ։ Այդպիսով, նա կարող է բաց թողնել «Չելսիի» հետ տնային պատասխան խաղը, որը կկայանա մարտի 18-ին։



© ARMFOOTBALL.COM