«Ռոման» ցանկանում է գնել Մխիթարյանի և Սմոլինգի տանսֆերները

14:46   24 փետրվարի, 2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին և Քրիս Սմոլինգին:

«Քրիսը հիանալի մարդ է ու իսկական պրոֆեսիոնալ: Նա շատ հեշտ հարմարվեց իտալական ֆուտբոլին: Թիմում բոլորը պաշտոնում են նրան: Ես ուզում եմ, որ նա մնա:  Ակումբները բանակցում են: Չգիտեմ` դա որքանով է հնարավոր, եթե հաշվի առնենք «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս վիճակը:

Մխիթարյանը վնասվածքներ ուներ, բայց վերադարձից հետո ապացուցում է, թե որքան որակյալ ֆուտբոլիստ է: Ես և ակումբն ուզում ենք, որ նա նույնպես մնա»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»:



© ARMFOOTBALL.COM