ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Երևանը» դուրս եկավ Հայաստանի առաջնությունից

17:56   21 փետրվարի, 2020

«Երևան ՖԱ»-ն պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ չի մասնակցելու Բարձրագույն խմբի երկրորդ կեսին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Ակումբը որպես պատճառ է նշել ֆինանսական և տեխնիկական խնդիրները:

Այսպիսով, ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանի երկրորդ հատվածում պայքարը կշարունակեն 9 թիմեր։



© ARMFOOTBALL.COM