ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արթուր Եդիգարյանը՝ հայկական ակումբի մարզչական շտաբում

22:58   20 հունվարի, 2020

Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ՖԱ-ի շարքերն է համալրել վերջերս ֆուտբոլիստի կարիերան ավարտած Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը` Արթուր Եդիգարյանը, որը կանցնի մարզչական աշխատանքի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա Եդիգարյանը «Սևան» ՖԱ-ի մարզչական շտաբում կաշխատի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի, մարզիչ Արմեն Ղուլինյանի և դարպասապաների մարզիչ Սլավիկ Սուքիասյանի հետ:

Ակումբը բարի գալուստ և ամենայն բարիք է մաղթել Արթուրին:



© ARMFOOTBALL.COM