«Փյունիկի» առաջադրած թեկնածուն ՀՖՖ-ի կողմից չընդունվեց

19:13   6 դեկտեմբերի, 2019

«Փյունիկն» իր պաշտոնական կայքում հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրելու է գործարար Արսեն Աղաջանյանի թեկնածությունը։

Այսօր ՀՖՖ-ի կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարվեց, որ Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել։ Պատճառն այն է, որ նա վերջին 2 տարվա ընթացքում ֆուտբոլում գործունեություն չի ծավալել։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուները երեքն են՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան։



© ARMFOOTBALL.COM