Հատուկ պատճառ. «Ռեալը» տնային խաղն անցկացնելու է կանաչ մարզաշապիկով

16:45   6 դեկտեմբերի, 2019

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ տնային խաղը Մադրիդի «Ռեալն» անցկացնլու է կանաչ մարզաշապիկներով:

«Արքայական ակումբի» կայքը հայտնում է, որ նման որոշման պատճառ է դարձել բնապահպանական խնդիրներին ուշադրություն դարձնելու ցանկությունը:

Ներկայումս Մադրիդում անցկացվում է ՄԱԿ-ի 25-րդ կոնֆերանսը` նվիրված համաշխարհային կիմայի փոփոխությանը:

«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում նաև տեղադրվելու է 36x20 մետր չափսով խոշոչ պաստառ, որը նույնպես ուղղված է լինելու բնապահպանության խնդիրներին:



© ARMFOOTBALL.COM