Հայ ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» ակադեմիայում

14:17   6 դեկտեմբերի, 2019

Մոսկվայի «Դինամոն» տարվա արդյունքներով իր ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստների պարգևատրում է անցկացրել: Մրցանակներ են ստացել տարբեր տարիքների ու խաղային դիրքերի ֆուտբոլիստները:

Ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 16-ամյա Արսեն Զախարյանը: 180 սմ հասակ ունեցող խաղացողը հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:

Ռուսաստանի պատանեկան առաջնությունում Զախարյանը 11 մրցավեճում դարձել է 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:



© ARMFOOTBALL.COM