Ռոնալդուն չի հայտնվել «Յուվենտուսի» հայտացուցակում «Ատալանտայի» հետ խաղի համար

21:24   22 նոյեմբերի, 2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Ա սերիայի շրջանակում վաղը՝ նոյեմբերի 22-ին կայանալիք «Ատալանտայի» հետ խաղին։

Ավելի վաղ թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել էր, որ Ռոնալդուն իրեն լավ չի զգում։

Հավելենք՝ սպորտային մի շարք լրատվամիջոցներ վստահեցնում են, որ Սարիի և Ռոնալդուի միջև կոնֆլիկտ է հասունացել այն բանից հետո, երբ «Միլանի» հետ խաղում մարզիչը որոշեց փոխարինել պորտուգալացուն։

 

«Յուվենտուսի» հայտացուցակը




© ARMFOOTBALL.COM