«Մի մաքուր մարդ չկա, բոլորդ կեղտոտ եք». իրարանցում՝ «Արարատ» - «Գանձասար» խաղից հետո (VIDEO)

20:38   22 նոյեմբերի, 2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում մրցեց Կապանի «Գանձասարի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

90-րդ րոպեին մրցավարը շատ կասկածելի 11 մետրանոց նշանակեց «Գանձասարի» դարպասին, ինչը վճռորոշ եղավ խաղում։ 

Արտակ Սիմոնյանի հնչեցրած եզրափփակիչ սուլիչից հետո կապանցիների գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը բարկացած վազեց դեպի մրցավարը, բայց ֆուտբոլիստները կարողացան հետ պահել նրան։ Այդ ընթացքում հնչում էին մի շարք վանկարկումներ Արտակ Սիմոնյանի հասցեին։

 

Արմեն Պետրոսյանի բարկությունը եզրափակիչ սուլիչից հետո

Վիճելի 11 մետրանոցը



© ARMFOOTBALL.COM