Եվրո-2020-ի ուղեգիր տվող Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ. վիճակահանության արդյունքները

15:47   22 նոյեմբերի, 2019

ՈՒԵՖԱ-ն հայտնում է, որ կայացել է Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը, որի հաղթողներն արժանանալու են Եվրո-2020-ի ընտրական փուլի 4 ուղեգրերի.

A դիվիզիոն

Իսլանդիա – Ռումինիա

Բուլղարիա – Հունգարիա (այս զույգի հաղթողը` եզրափակչի տանտեր)

 

B դիվիզիոն

Բոսնիա և Հերցեգովինա – Հյուսիսային Իռլանդիա (զույգի հաղթողը` եզրափակչի տանտեր)

Սլովակիա – Իռլանդիա

 

C դիվիզիոն

Շոտլանդիա – Իսրայել

Նորվեգիա – Սերբիա (զույգի հաղթողը` եզրափակչի տանտեր)


D դիվիզիոն

Վրաստան – Բելառուս (զույի հաղթողը կլինի եզրափակչի տանտեր)

Հյուսիսային Մակեդոնիա - Կոսովո

 

Յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթող նվաճելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Կիսաեզրափակիչները կայանալու են 2020 թվականի մարտի 26-ին, իսկ եզրափակիչները` մարտի 31-ին:



© ARMFOOTBALL.COM