Համբարձումյան. «Հունաստանը սկսել է ավելի թիմային խաղալ»

20:10   14 նոյեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայատանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին տնային հանդիպում կանցկացնի Հունաստանի հետ։ 

Խաղից առաջ իր մեկնաբանությունն է տվել մեր ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

«Ես լավ մարզավիճակում եմ։ Թիմը, ընդհանուր առմամբ, լավ մարզավիճակում է։ Ճիշտ է, ունենք կորուստներ, բայց մարտական ենք տրամադրված և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արդյունքի հասնենք։ 

Արթուր Դանիելյանը (հավաքականի նորեկ․ խմբ․) շատ լավ որակներ ունի։ Եթե աշխատի իր վրա՝ նրան շատ մեծ ապագա է սպասվում։ 

Հունաստանը նոր մարզչի գլխավորությամբ ավելի թիմային է խաղում։ Նրանք ավելի շատ հակագրոհների վրա են հիմնվում։ Ունեն շատ արագ ֆուտբոլիստներ և պետք է փորձենք չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը, բայց օգտագործել՝ մերը»,- ասել է Համբարձումյանը



© ARMFOOTBALL.COM