«Լեսթերը» «չոր» հաշվով պարտության մատնեց «Արսենալին» (VIDEO)

23:26   9 նոյեմբերի, 2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լեսթերը» տանը մրցեց «Արսենալի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով։

68-րդ րոպեին հիանալի խաղարկման արդյունքում Ջեյմի Վարդին բացեց հաշիվը, իսկ 75-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնը կրկնապատկեց «աղվեսների» առավելությունը։

Այսպիսով, «Լեսթերը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ, իսկ «Արսենալը» 17 միավորով 6-րդն է։



© ARMFOOTBALL.COM