Մեսսին նոր ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում և կրկնեց Ռոնալդուի ու Ռաուլի այլ ցուցանիշ

10:55   24 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային ուլի երրորդ տուրում «Բարսելոնան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Սլավիայի» նկատմամբ: Հաշիվը բացել է կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին:

Opta-ն հայտնում է, որ արգենտինացին Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել 15 անընդմեջ մրցաշրջաններում:

Բացի այդ, չեխական թիմը 33-րդն է, որի դարպասը Մեսսին գրավել է ՉԼ-ում, տեղեկանում ենք Gracenote Live-ից: Դա ռեկորդի կրկնություն է:

33 տարբեր թիմերի գոլ են խփել նաև Կրիշտիանու Ռոնալդուն և Ռաուլը:



© ARMFOOTBALL.COM