«Մանչեսթեր Սիթին» ոչնչացրեց «Ատալանտային», «Շախտյորն» ու «Դինամո-Զագրեբը» մարտական ոչ-ոքի խաղացին (VIDEO)

01:31   23 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի C խմբի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Ատալանտայի» հետ ու հաղթեց 5-1 հաշվով։

28-րդ րոպեին Մալինովսկին 11 մետրանոցից առաջ մղեց հյուրերին, 34 և 38-րդ րոպեներին աչքի ընկավ Սերխիո Ագուերոն՝ դուբլ ձևակերպելով ու առաջ մղելով իր թիմին, իսկ 54, 68 և 69-րդ րոպեներին Ռահիմ Սթերլինգը խոցեց մրցակցին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Դաշտից 83-րդ րոպեին հեռացվել է Ֆիլ Ֆոդենը՝ դաշտի տերերին թողնելով 10 հոգով։

«Շախտյոր» - «Դինամո»՝ 2-2․ գոլերը՝ Կոնոպլյանկա՝ 16,- Օլմո՝ 25, Օրշիչ՝ 60,- Դոդո՝ 75

Խմբում առաջատարը 9 միավորով «Սիթին» է, «Դինամոն» ու «Շախտյորն» ունեն 4-ական, իսկ «Ատալանտան» միավոր չունի։



© ARMFOOTBALL.COM