Չեմպիոնների լիգայի D խմբի 3-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։
30-րդ րոպեին Ալեքսեյ Միրանչուկն առաջ մղեց մոսկովյան թիմին, բայց 77 և 79-րդ րոպեներին աչքի ընկավ Պաուլո Դիբալան՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով։
Խմբի մյուս խաղում «Ատլետիկոն» տանը մրցեց «Բայերի» հետ ու հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։
Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան։
Այսպիսով, «Յուվենտուսն» ու «Ատլետիկոն» ունեն 7-ական միավոր, «Լոկոմոտիվը»՝ 3, իսկ «Բայերը» դեռ միավոր չի վաստակել։