Իր գլխավոր տրանսֆերը կատարելու համար Պերեսը պատրաստ է ձմռանը չուժեղացնել թիմը

13:33   22 հոկտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լրջորեն մտադիր է 2020 թվականի ամռանը ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:

As պարբերականը տեղեկացնում է, որ իր այդ նպատակին հասնելու համար իսպանացին պատրաստ է ձմռանը չուժեղացնել թիմի կազմը, հատկապես միջին գիծը, որը համալրման կարիք ունի: Ակումբի ղեկավար կազմի անդամներն առաջարկում են Կրիստիան Էրիկսենի («Տոտենհեմ»), Դոնի վան դե Բեկի («Այաքս») և Բրունու Ֆերնանդեշի («Սպորտինգ») թեկնածությունները, սակայն Պերեսը համաձայն չէ նրանց հետ:

Միակ բացառություն կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, ում թեկնածությանը պնդում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Նշվում է, որ ֆրանսիացուն կարող են ձեռք բերել միայն գլխավոր մարզչին գոհացնելու համար:

«Ռեալը» կարող է ձմռանը տրանսֆերային շուկա մտնել միայն իր ֆուտբոլիստներից մեկի ծանր վնասվածքի կամ որևէ խաղացողի` թիմից հեռանալու դեպքում: Հիմնական թեկնածուն Իսկոն է:



© ARMFOOTBALL.COM