Վան դեր Վարտ. «Ամեն կիրակի սիրողականների մեջ տեսնում են 3 ֆուտբոլիստ, որ խաղում են Մագուայրի մակարդակով»

14:27   21 հոկտեմբերի, 2019

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարրի Մագուայրին:

«Երբ կիրակի օրերին դիտում եմ սիրողական լիգայի հանդիպումները, տեսնում եմ նվազագույնը երեք ֆուտբոլիստի, ովքեր խաղում են Մագուայրի մակարդակով: Լուրջ եմ ասում:

Միգուցե, դա տգեղ կհնչի, բայց միևնույն է նա սա չի լսելու: Եվ նա արժեցել է 90 միլիոն եվրո… Այդ դեպքում Վան Դեյկը պետք է 300 միլիոն գնահատվի»,- Ziggo Sport-ի հետ զրույցում ասել է հոլանդացին:



© ARMFOOTBALL.COM