«Ինտերի» հանդիպման ժամանակ օդապարիկով մարդ է վայրէջք կատարել խաղադաշտում (VIDEO)

11:35   21 հոկտեմբերի, 2019

Ա սերիայի 8-րդ տուրի «Սասուոլո» - «Ինտեր» հանդիպման (3:4) ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել:

Անկյունայինի խաղարկման պահին ստադիոնի վերևում օդապարիկով մարդ է հայտնվել, ով վայրէջք է կատարել խաղադաշտի վրա:

Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները նրան դուրս են բերել, որից հետո խաղը շարունակվել է: 



© ARMFOOTBALL.COM