Շախմատ. Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ուժեղ մրցակցի հետ, բայց կորցրեց առաջին տեղը

11:57   21 հոկտեմբերի, 2019

Մեն կղզում ընթացող FIDE Grand Swiss 2019 գերխոշոր մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցել է Հիկարու Նակամուրայի հետ ու ոչ-ոքի գրանցել:

Հայ գրոսմայստերը վաստակել է 7 միավորով, բայց չի մնացել առաջատարի դիրքում: Ֆաբիանո Կարուանան վստահորեն հաղթել է Անտոն Դավիդին ու 7,5 միավորով դարձել միանձնյա առաջատար: Արոնյանի պես 7-ական միավոր ունեն նաև Մագնուս Կարլսենը, Հաո Վանգը, Կիրիլ Ալեկսենկոն, Նիկիտա Վիտուգովը, Հիկարու Նակամուրան և Դևիդ Հոուլը: Վերջին տուրից առաջ նրանք բոլորը հավակնում են չեմպիոնի կոչմանը:

Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցելու է Կարլսենի հետ, իսկ Կարուանան սևերով` Նակամուրայի:

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակի է հասել ճանաչված իսպանացի Ֆրանցիկսո Վալյեխո Պոնսի նկատմամբ և վաստակել 6,5 միավոր: Գաբրիել Սարգսյանի ու Վլադիմիր Հակոբյանի միջև պարտիան ավարտվել է ոչ-ոքի, Հրանտ Մելքումյանը սևերով հաղթել է հնդիկ Նարայանանին, Կարեն Մովսիսյանն առավելության է հասել Ալեն Կեյթի նկատմամբ, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Անտոանետա Ստեֆանովայի հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանը միավորները կիսել է վրացի Ջոբավա Բադուրի հետ:



© ARMFOOTBALL.COM