«Փյունիկը» պարտվեց 10 հոգով մնացած «Ուրարտուին» (VIDEO)

19:35   20 հոկտեմբերի, 2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Փյունիկը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեեց «Ուրարտուի» հետ ու զիջեց 1-2 հաշվով։

7-րդ րոպեին Ժուան Ազոկարն առաջ մղեց «Ուրարտուին», իսկ 20-րդ րոպեին թիմը մնաց 10 հոգով, երբ վերջին հույսի խախտման համար 17-րդ րոպեին դաշտից հեռացվեց Անդրանիկ Ոսկանյանը։ Այնուամենայնիվ, թիմը կարողացավ 25-րդ րոպեին Եվգենի Բուդնիկի միջոցով խփեել երկրորդ գոլը։ 81-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը կրճատեեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց։

Այսպիսով, «Ուրարտուն» վաստակեց 12 միավոր և բաղեցնում է 8-րդ տեղը, իսկ «Փյունիկը» 13 միավորով 7-րդն է։



© ARMFOOTBALL.COM