«Լոռին» պարտության մատնեց «Ալաշկերտին» (VIDEO)

17:20   20 հոկտեմբերի, 2019

Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Լոռին» հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտին»:

Միակ գոլը խաղի 55-րդ րոպեին խփեց Ջոնել Դեսիրեն՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

«Լոռին» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 18 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական, «Ալաշկերտը» 16 միավորով 6-րդն է:

լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության



© ARMFOOTBALL.COM