Ռոբերտ Արզումանյան. «Ֆեդերացիայի «նախագահն» ինչո՞վ է զբաղված, բացատրություն եմ պահանջում»

01:18   17 հոկտեմբերի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը քննադատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանին։

«Ֆուտբոլի ֆեդերացիայի «նախագահն» ինչո՞վ է զբաղված։ Ես բացատրություն եմ պահանջում»,- գրել է Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին Եվրո-2020-ի շրջանակում ձախողել է վերջին 2 խաղերը՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լիխտենշտեյնի հետ ու խոշոր՝ 0-3 հաշվով զիջելով Ֆինլանդիային, ինչի պատճառով գրեթե կորցրել է Եվրոպայի առաջնության դուրս գալու շանսերը։



© ARMFOOTBALL.COM