Իսպանիայի գոլը վերջին վայրկյաններին ընտրանուն դուրս բերեց Եվրո-2020, այլ արդյունքներ (VIDEO)

01:18   16 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

Իսպանիայի հավաքականը F խմբում հյուրընկալվելիս մրցեց Շվեդիայի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

50-րդ րոպեին Մարկուս Բերգն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ իր թիմին պարտությունից փրկեց Ռոդրիգոն՝ ավելացված 2-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվն ու իր թիմի համար Եվրո-2020-ի ուղեգիր վաստակելով։

Նշենք, որ խմբում երկրորդը Շվեդիան է, որն ունի 15 միավոր, իսկ նրա հիմնական հետապնդողը Ռումինիան (14) և Նորվեգիան (11) են։

Ռումինիա - Նորվեգիա՝ 1-1

Ֆարերյան կղզիներ - Մալթա՝ 1-0


D խումբ․ Շվեյցարիա - Իռլանդիա՝ 2-0

Ջիբրալթար - Վրաստան՝ 2-3

G խումբ․ Իսրայել - Լատվիա՝ 3-1



© ARMFOOTBALL.COM