Ռուսաստանում հայերի անհաջող խաղի կարծրատիպի հերքում. Մակեևն օրինակ է բերել Մովսիսյանին և Օզբիլիսին

17:38   9 հոկտեմբերի, 2019

Երևանի «Արարատի» պաշտպան Եվգենի Մակեևը, ով Մոկսվայի «Սպարտակում» եղել է Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի թիմակիցը, կարծքի է հայտնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասին:

«Արասի հետ արդեն հասցրել եմ շփվել: Նրա թիմը («Փյունիկ») ժամանակ առ ժամանակ գալիս է մեր հյուրանոց: Յուրային երկար ժամանակ չեմ տեսել: Նրանք լավ ֆուտբոլիստներ էին, լավ թիմակիցներ, միայն դրականը կարող ասել նրանց մասին: Հանդերձարանում էլ սովորական տղաներ էին, հանգիստ:

Համաձայն չեմ այն մտքի հետ, որ հայերը Ռուսաստանում չեն կարողանում լավ խաղալ: Յուրան լավագույն ռմբարկուն էր, իսկ Օզբիլիսը կանոնավոր գոլեր էր խփում և գոլային փոխանցումներ կատարում: Կարծում եմ` նրանք «Սպարտակում» լավ են խաղացել»,- «Ֆուտբոլ Պլյուս»-ի հետ հարցազրույցում ասել է ռուս ֆուտբոլիստը:



© ARMFOOTBALL.COM