«Ինտերը» հաղթեց միլանյան դերբիում՝ վերադարձնելով Ա սերիայի մենիշխանությունը (VIDEO)

01:51   22 սեպտեմբերի, 2019

Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Ինտերի» հետ ու պարտվեց 0-2 հաշվով։

49-րդ րոպեին Մարսելո Բրոզովիչն առաջ մղեց հյուրերին, իսկ 78-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրկնապատկեց այն։

Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 12 միավոր և կրկին գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ «Յուվենտուսից» առաջ անցնելով 2 միավորով։ «Միլանը» 6 միավորով 9-րդն է։



© ARMFOOTBALL.COM