Արագավազ ֆուտբոլիստներից ովքե՞ր կլինեին Ուսեին Բոլտի թիմում

16:23   21 սեպտեմբերի, 2019

Թեթև աթլետիկայի 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեին Բոլտը պատասխանել է հարցին, թե ֆուտբոլիստներից ում կվերցներ իր թիմ 4x100 մետր փոխանցումավազքին մասնակցելու համար:

«Ռոնալդուին, Մբապեին և Բեյլին»,- ճամայկացու խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ արագավազքում կարիերան ավարտելուց հետո Բոլտը փորձեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, փորձարկվեց մի շարք թիմերում, սակայն այդպես էլ իր ուզած պայմաններով առաջարկ չստացավ:



© ARMFOOTBALL.COM