Եկատերինբուրգ 2019. ԱԱ. Բաչկովը պարտվել է կիսաեզրափակչում, բայց մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը (VIDEO)

17:38   20 սեպտեմբերի, 2019

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը դուրս էր եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առանվազն բրոնզե մեդալ:

Այսօր Եվրոպայի գործող չեմպիոնը մրցել է ամերիկացի Դեյվիս Կեյշոնի հետ: Մրցավարները մարտը տվել են ամերիկացի բռնցքամարտիկին, սակայն Armfootball.com-ին հայտնի դարձավ, որ մարզիչները բողոքարկել են որոշումն ու հիմա սպասում են պատասխանին:

Եթե բողոքարկումն ընդունվի, ապա հաղթանակը կշնորհվի Հովհաննես Բաչկովին: 



© ARMFOOTBALL.COM