Մարկոս Պիզելլին մասնակցել է «Ակտոբեի» խփած փրկության գոլին (VIDEO)

21:02   25 օգոստոսի, 2019

Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Ակտոբեն» տանը մրցեց «Իրտիշի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով հանդիպմանը մասնակցել է մեկնարկից, 85-րդ րոպեին օգնել է թիմին հավասարեցնել հաշիվը։ Նա անկյունայինից վտանգավոր փոխանցում է կատարել տուգանային հրապարակ, հետևել է հարված, բայց դարպասապահը հետ է մղել գնդակը, ինչից հետո վրա հասած խաղընկերը հաջող է եզրափակել գրոհը։

Այսպիսով, «Ակտոբեն» վաստակեց 5 միավոր, բայց շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։



© ARMFOOTBALL.COM