«Ալաշկերտի» կանանց թիմը խոշոր հաշվով զիջեց թուրքական թիմին

23:24   13 օգոստոսի, 2019

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ տուրում «Ալաշկերտը» մրցեց «Բեշիքթաշի» հետ։

Թուրքական թիմը հաղթեց խոշոր՝ 3-0 հաշվով՝ 87-րդ րոպեից հետո 2 գոլ խփելով։

Այսպիսով, 3 խաղերից հետո հայկական թիմը բաց է թողել 24 գոլ՝ չխփելով ոչ մեկը։ Դրանցից 4-ն «Ալաշկերտը» խփել է սեփական դարպասը։ Խմբի միակ թիմը, որը դուրս եկավ հաջորդ փուլ՝ հոլանդական «Տվենտեն» է։



© ARMFOOTBALL.COM