Պաշտոնական. Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստը համալրեց «Արարատ-Արմենիայի» կազմը

11:23   24 հունիսի, 2019

Էստոնիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Իլյա Անտոնովը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը::

Անտոնովը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է16 տարեկան հասակում՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալինի հայկական համայնքի թիմի՝ «Արարատի» կազմում: Հանդես է եկել էստոնական «Պուումա», «Լեվադիա», ավստրիական «Հորն», սլովենական «Ռուդար Վելենյե» և մի շարք այլ ակումբներում:

 «Լեվադիայի» կազմում երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ Էստոնիայի Գավաթի խաղարկության հաղթող: Էստոնիայի հավաքականի կազմում մասնակցել է 47 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Հերմանստադտ» ակումբի ֆուտբոլիստ:




© ARMFOOTBALL.COM