«Արարատ-Արմենիային» չի հաջողվել երկարաձգել պայմանագիրը ռուս պաշտպանի հետ (PHOTO)

01:49   24 հունիսի, 2019

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է պաշտպան Վլադիմիր Խոզինի հետ պայմանագիրը։

Նշվում է, որ մեկ ամիս տևած բանակցություններից հետո չի հաջողվել համաձայնության հասնել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ռուս ֆուտբոլիստին ու հաջողություն մաղթել։



© ARMFOOTBALL.COM