Կոպա Ամերիկա. Կոլումբիան և Արգենտինան հաղթեցին՝ դուրս գալով խմբից, Պարագվայը դեռ շանս ունի (VIDEO)

01:04   24 հունիսի, 2019

Կոպա Ամերիկայի B խմբի 3-րդ տուրում տեղի ունեցան 2 հանդիպումներ։

Կոլումբիայի հավաքականը մրցեց Պարագվայի հետ ու հաղթեց նվազագույն հաշվով։

Խաղի միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Գուստավո Կուելյարը։

Խմբի մյուս խաղում Արգենտինան մրցեց Քաթարի հետ ու հաղթեց 2-0 հաշվով։

4-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց հաշիվը, իսկ երկրորդ գոլն 82-րդ րոպեին խփեց Սերխիո Ագուերոն։

Այսպիսով, Կոլումբիան վաստակեց 9 միավոր և վերջին՝ 3-րդ տուրի արդյունքով դուրս եկավ խմբից, Արգենտինան նույնպես կխաղա 1/4 եզրափակչում, որը 4 միավորով երկրորդն է, իսկ Պարագվայն ունի 2 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Թիմը դեռ խմբից դուրս գալու շանս ունի։ Քաթարը 1 միավորով վերջինն է և լքեց առաջնությունը։



© ARMFOOTBALL.COM