«Արարատ-Արմենիան» ջախջախել է բելառուսական թիմին (VIDEO)

23:40   23 հունիսի, 2019

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսում։

Թիմն այսօր ստուգողական հանդիպում է անցկացրել երկրի Առաջին լիգան ներկայացնող «Սպուտնիկի» հետ ու հաղթել 5-0 հաշվով։

Գոլի հեղինակ են դարձել Դավիդ Դավիդյանը, Լուիս Օգանան, Արմեն Նահապետյանը, Ժիրայր Շաղոյանը և Ալեքսանդր Դամչևսկին:

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունիսի 29-ին՝ մրցելով ուկրաինական «Դեսնայի» հետ։



© ARMFOOTBALL.COM