Ուկրաինական ակումբն աչքադրել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստին

23:25   23 հունիսի, 2019

«Ալեքսանդրիա» ուկրաինական ակումբը ցանկանում է ձեռք բերել սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչին, հաղորդում է Sport.ua-ն։ «»

Թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Շարանը նշել է, որ Նենադովիչը փորձաշրջան կանցնի «Ալեքսանդրիայի» համար։

Ֆուտբոլիստի վերջին ակումբն «Ալաշկերտն» է, որտեղ նախորդ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։



© ARMFOOTBALL.COM