Ըմբշամարտ. Լյովա Գևորգյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն (VIDEO)

21:36   23 հունիսի, 2019

Իտալիայում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: 

Մինչև 92 կգ քաշային կարգում Լյովա Գևորգյանը եզրափակչում ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի հետ ու հաղթեց 6-3 հաշվով։

Այսպիսով, Գևորգյանը դարձավ ոսկե մեդալակիր։ Ավելի վաղ Մենուա Յարիբեկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Գենիկ Ասատրյանն արծաթ էր նվաճել։



© ARMFOOTBALL.COM