Սամբո. Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն՝ դառնալով Եվրոպական խաղերի չեմպիոն

19:40   23 հունիսի, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում պայքարն ավարտում են սամբիստները:

Մինչև 52 կգ քաշային կարգի եզրափակչում Տիգրան Կիրակոսյանը մրցեց ադրբեջանցի Սամեդովի հետ ու կարողացավ 4-0 հաշվով հաղթանակ տանել։ 

Այսպիսով, մեր սամբիստը Եվրոպական խաղերում կարողացավ առաջին ոսկե մեդալը բերել Հայաստանին։ 

Հիշեցնենք՝ այսօր Արսեն Ղազարյանը մինչև 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց։



© ARMFOOTBALL.COM