Մինսկ 2019.Սամբո. Տիգրան Կիրակոսյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Արսեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր

19:16   23 հունիսի, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում պայքարն ավարտում են սամբիստները:

Մինչև 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով ուկրաինացի Բրատչենկոյին ու ռուսաստանցի Կուբարկովին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ադրբեջանցի Սամադովի հետ:

74 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկում պարտվեց ռուս Սկրյաբինին, վերջինս դուրս եկավ եզրափակիչ, և Ղազարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց խորվաթ Սումպորի հետ ու հաղթեց 4-0 հաշվով՝ դառնալով բրոնզե մեդալակիր:



© ARMFOOTBALL.COM