Արտյոմ Սիմոնյան. «Կարող ենք և պետք է հաղթահարենք Եվրոպայի լիգայի առաջին փուլը»

14:17   23 հունիսի, 2019

Երևանի «Փյունիկի» նորեկ Արտյոմ Սիմոնյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է իր տեղափոխությունը:

- Ամեն ինչ կանեմ, որ օգնեմ թիմին ու զարգանամ որպես ֆուտբոլիստ: Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատերին ճանաչում եմ ազգային ու երիտասարդական հավաքականներից: Ուրախ կլինեմ նորից նրանց հետ խաղալ: Մի քանի մարզում ենք անցկացրել, կարծում եմ՝ թիմը շատ մեծ ներուժ ունի: Մենք կարող ենք և պետք է հաղթահարենք Եվրոպայի լիգայի առաջին փուլը, բայց կարևորը հիմա կենտրոնանանք առաջիկա խաղերի վրա:

Բոլորն էլ գիտեն, որ ես միշտ ցանկացել եմ խաղալ հավաքականում: Շատ կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ առաջին հերթին «Փյունիկին» օգնեմ, և, երկրորդը՝ իհարկե, հայտնվեմ հավաքականում,- նշել է Սիմոնյանը:



© ARMFOOTBALL.COM