«Չելսին» վերջնական որոշում է կայացրել Իգուայինի ապագայի վերաբերյալ

20:42   16 մայիսի, 2019

Հարձակվող Գոնսալո Իգուայինը կլքի «Չելսին» ընթացիկ մրցաշրջանից հետո, հաղորդում է Daily Mail-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ լոնդոնյան ակումբը հրաժարվել է երկարաձգել 31-ամյա արգենտինացու վարձակալությունը՝ դժգոհ մնալով վերջինիս ելույթներից։ Երկարաձգման դեպքում ակումբը ստիպված կլիներ վճարել 18 մլն եվրո «Յուվենտուսին», ում պատկանում է խաղացողի տրանսֆերային իրավունքը։ Իգուայինը կվերադառնա թուրինյան ակումբ։

Նշենք՝ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։



© ARMFOOTBALL.COM