Որոնել
Արխիվ
28.10.2017  13:53

Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը.

«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց, անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000