Որոնել
Արխիվ
12.08.2016  11:32

Ռիո-2016. Օր6. Ֆելփս` 22, Ֆիջի` 1. վեցերորդ օրվա ամփոփումը (VIDEO)

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 6-րդ օրը խաղարկվեց մեդալների 21 հավաքածու, որոնցից 6-ը` ակադեմիական թիավարությունում: Այստեղ ավելի հաոջղ ելույթ ունեցան գերմանացիները,որոնք հաղցեցին թե' տղամարդկանց, թե' կանանց չորս տեղանոց զուգաթիերով մրցաձևում:

Ռիոյում իր 4-րդ ոսկե մեդալը նվաճեց Մայքլ Ֆելփսը: Այս անգամ նա հավասարը չունեցավ 200մ կոմլեքս լողում: Այսպիսով, լեգենդար ամերիկացին դարձավ օլիմպիական 22-ակի չեմպիոն: Կանանց 100մ ազատ ոճում ամերիկուհի Սիմոնա Մանուելն ու կանադուհի Պենի Օլեկսյակը միաժամանակ հասան վերջնագիծ ու երկուսն էլ պարգևատրվեցին ոսկե մեդալով:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ իր առաջին մեդալը, այն էլ` ոսկե, նվաճեց Ֆիջին: Օվկիանոսային այդ կղզու ներկայացուցիչները ուժեղագույնն էին  ռեգբի-7-ի մրցաշարում:

Մարմնամարզության կանանց բազմամարտում հերթական անգամ փայլեց ամերիկուհին Սիմոնա Բայլզը: Նա իր հետևոևմ թողեց իր հայրենակցուհի Էլի Ռայսմանին ու ռուսաստանցի Ալիյա Մուստաֆինային, և իր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիոյում: Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը առաջին երկու վարժություններից հետո ընթանում էր երրորդ տեղում, բայց վերջին երկու վարժություններն անհաջող կատարեց ու նահանջեց 22-րդ հորիզոնական:

Մեդալների հաշվարկում ԱՄՆ-ը ավելացնում է առավելությունը Չինաստանի նկատմամբ: Ամերիկացիներն ունեն 16, չինացիները` 11 ոսկե մեդալ: Ճապոնիան ունի 7, Ավստրալիան 5 ոսկե մեդալ:

Թենիսի տղամարդկանց մենախաղերում հայտնի դարձան քառորդ եզրափակչի մասնակիցները: Պայքարը շարունակում են ֆավորիտներ Էնդի Մարին, Ռաֆայել Նադալն ու Խուան Մարտին դել Պոտրոն: Կանանց մենախաղերում արդեն հայտնի են կիսաեզրափակչի զույգերը: Պետրա Կվիտովան կխաղա Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգի, իսկ Անգելիկ Կերբերը` Մեդիսոն Քիսի հետ:

Տղամարդկան զուգախաղերի եզրափակիչ են դուրս եկել իսպանական Մարկ Լոպես/ Ռաֆայել Նադալ ու ռումինական Ֆլորին Մերգեա/ Հորիա Տեչաու զույգերը: Մարտինա Հինգիսն ու Տիմեա Բաչինկսին կանանց զուգախաղերի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին:

Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում առաջին հաղթանակը տարավ Իսպանիայի հավաքականը` պարտության մատնելով Նիգերիային: Խորվաթիան հաղթեց Բրազիլիային, Լիտվան` Արգենտինային:

Վոլեյբոլի մրցաշարում աշխարհի գավաթակիր ԱՄՆ-ի հավաքականը տարավ առաջին հաղթանակը` նաև առաջին պարտությունը հասցնելով տանտերերի ընտրանուն:

Ակադեմիական թիավարություն. տղամարդիկ, չորս տեղանոց զուգաթի (VIDEO)
1. Գերմանիա
2. Ավստրալիա
3. Էստոնիա

Ակադեմիական թիավարություն. կանայք, չորս տեղանոց զուգաթի (VIDEO)
1. Գերմանիա
2. Հոլանդիա
3. Լեհաստան

Ակադեմիական թիավարություն. տղամարդիկ, երկտեղանոց (VIDEO)
1. Հեմիշ Բոնդ/ Էրիկ Մյուրեյ (Նոր Զելանդիա)
2. Լոուրենս Բրիթեյն/ Շոն Քիլինգ (Հարավային Աֆրիկա)
3. Ջովանի Աբանյալե/ Մարկո դի Կոստանցո (Իտալիա)

Ակադեմիական թիավարություն. կանայք, երկտեղանոց զուգաթի (VIDEO)
1. Նատալիա Մադաժ/ Մագդալենա Ֆուլարչիկ (Լեհաստան)
2. Քեթերին Գրեյնջեր/ Վիկտորիա Թորնլի (Մեծ Բրիտանիա)
3. Միլդա Վալչուկայտե/ Դոնատա Վիստարտայտե (Լիտվա)

Ակադեմիական թիավարություն. տղամարդիկ, երկտեղանոց զուգաթի (VIDEO)
1. Վալենտ Սինկովիչ/ Մարտին Սինկովիչ (Խորվաթիա)
2. Մինդաուգաս Գրիշկոնիս/ Սաուլիուս Ռիտեր (Լիտվա)
3. Քեյթիլ Բորչ/ Օլաֆ Տաֆտ (Նորվեգիա)

Ակադեմիական թիավարություն. տղամարդիկ, չորս տեղանոց, թեթև քաշ (VIDEO)
1. Շվեյցարիա
2. Դանիա
3. Ֆրանսիա

Հրաձգություն. կանայք, հրացան 50մ, երեք դիրքերից
1. Բարբարա Էնգլեդեր (Գերմանիա)
2. Չժան Բին Բին (Չինաստան)
3. Դու Լի (Չինաստան)

Թիավարություն. սլալոմ. տղամարդիկ, երկտեղանոց կանոե (VIDEO)
1. Լադիսլավ Սկանտար/ Պետեր Սկանտար (Սլովակիա)
2. Դեյվիդ Ֆլորենս/ Ռիչարդ Հոունսլոու (Մեծ Բրիտանիա)
3. Գոթյե Կլաուս/ Մետյե Պեշե (Ֆրանսիա)

Թիավարություն. Սլալոմ. կանայք, մեկտեղանոց կայակ (VIDEO)
1. Մայալեն Չուրոտ (Իսպանիա)
2. Լուկա Ջոնս (Նոր Զելանդիա)
3. Ջեսիքա Ֆոքս (Ավստրալիա)

Նետաձգություն. կանայք, անհատական առաջնություն (VIDEO)
1. Չհան Հե-Ջին (Հարավային Կորեա)
2. Լիզա Ունրուխ (Գերմանիա)
3. Կի Բո Բայ (Հարավային Կորեա)

Ձյուդո. կանայք, 78 կգ (VIDEO)
1. Կայլա Հարիսոն (ԱՄՆ)
2. Օդրի Չեումեո (Ֆրանսիա)
3. Մայրա Ագիյար (Բրազիլիա)
3. Անա Վելենսեկ (Սլովենիա)

Ձյուդո. տղամարդիկ, 100 կգ (VIDEO)
1. Լուկաշ Կրպալեկ (Չեխիա)
2. Էլմար Գասիմով (Ադրբեջան)
3. Սիրիլ Մարե (Ֆրանսիա)
3. Ռյունոսուկե Հագա (Ճապոնիա)

Մարմնամարզություն. կանայք, բազմամարտ (VIDEO)
1. Սիմոնե Բայլզ (ԱՄՆ)
2. Ալեքսանդրա Ռայսման (ԱՄՆ)
3. Ալիյա Մուստաֆինա (Ռուսաստան)

Սուսերամարտ. կանայք, խոցասուսեր, թիմային (VIDEO)
1. Ռումինիա
2. Չինաստան
3. Ռուսաստան

Ռեգբի-7. տղամարդիկ (VIDEO)
1. Ֆիջի
2. Մեծ Բրիտանիա
3. Հարավային Աֆրիկա

Հեծանվասպորտ. տրեկ. տղամարդիկ, թիմային սպրինտ (VIDEO)
1. Մեծ Բրիտանիա
2. Նոր Զելանդիա
3. Ֆրանսիա

Սեղանի թենիս. տղամարդիկ, մենախաղ (VIDEO)
1. Մա Լոն (Չինաստան)
2. Չզան Ցզիկե (Չինաստան)
3. Յուն Միձուտանի (Ճապոնիա)

Լող. կանայք, 200մ բրաս (VIDEO)
1. Ռիե Կանետո (Ճապոնիա)
2. Յուլիա Եֆիմովա (Ռուսաստան)
3. Շի Ցզին Լին (Չինաստան)

Լող. տղամարդիկ, 200մ թիկնալող (VIDEO)
1. Ռայան Մերֆի (ԱՄՆ)
2. Միչ Լարկին (Ավստրալիա)
3. Եվգենի Ռիլով (Ռուսաստան)

Լող. տղամարդիկ, 200մ կոմլեքս լող (VIDEO)
1. Մայքլ Ֆելպս (ԱՄՆ)
2. Կոսուկե Հագինո (Ճապոնիա)
3. Վան Շուն (Չինաստան)

Լող. կանայք, 100մ ազատ ոճ (VIDEO)
1. Սիմոնա Մանուել (ԱՄՆ)
1. Պենի Օլեկսյակ (Կանադա)
3. Սառա Շյոստրյոմ (Շվեդիա)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000