Որոնել
Արխիվ
09.06.2016  23:58

Սոցիալական միջոցառում՝ Եվրո-2016-ին ընդառաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրված կորպորատիվ սոցիալական քաղաքականության իրականացմանը՝ դրա շրջանակերում անցկացնելով սոցիալական մի շարք միջոցառումներ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այս անգամ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում:

Եվրո-2016-ի բացմանն ընդառաջ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատները կազմակերպել էին հանդիպումներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության և Պարօլիմպիական կոմիտեի սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմամբ զբաղվող համապատասխան բաժանմունքների ներկայացուցիչների հետ:

Միջոցառման առաջին օրվա ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խտրականության դեմ պայքարը սպորտում, դրա շրջանակներում ձեռնարկվող միջոցները, Հայաստանում կանանց ֆուտբոլի մասսայականացումը և կանանց ներգրավումը սպորտում, ինչպես նաև ֆուտբոլային և մարզական կյանքին առնչվող բազմապիսի հարցեր: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում հավատարմագրված գերմանական և ֆրանսիական հասարակական կազմակերպություններ, որոնք անմիջական կապ ունեն նշված ոլորտի հետ:

Միջոցառման երկրորդ օրն ավելի շատ կրում էր գործնական բնույթ: Միջոցառման կազմակերպիչները փորձեցին գործնական օրինակներով ցույց տալ այն ամենը, ինչ քննարկվել էր նախօրեին: Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում զվարճալի ֆուտբոլ ծրագրի շրջանակներում կազմակերպել էին գործնական մարզումներ, որոնց մասնակցում էին Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցներում գերմաներեն և ֆրանսերեն ուսուցանող տղաներ և աղջիկներ:

Միջոցառումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում, ներգրավված մասնակիցները հնարավորություն ունեցան հարստացնել իրենց տեսական գիտելիքները սպորտի վերաբերյալ և բավականությոն ստացան զվարճալի ֆուտբոլի շրջանակներում անցկացվող գործնական մարզումհերից: Նման կարգի միջոցառումները, որոնք առաջիկայում ևս հաճախակի բնույթ կկրեն, կնպաստեն սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը պատանիների շրջանում: 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000