Որոնել
Արխիվ
17.03.2014  22:53

Դել Պիերոյի գործակալ. «Ալեսսանդրոն պատրաստ է ընդունել «Յուվենթուսի» ղեկավարության ցանկացած առաջարկ»

Ստեֆանո Դել Պիերոն, «Յուվենթուսի» նախկին հարձակվող Ալեսսանդրո Դել Պիերոյի եղբայրը և գործակալը հայտարարել է, որ երբեք չի կարելի բացառել ֆուտբոլիստի վերադարձը «Յուվենթուս», հաղորդում է Fantagazzetta.com կայքը:

- Ալեսսանդրոն երբեք «Սիդնեյի» առաջ ֆինանսական պայմաններ չի դրել: Նա որոշել է խաղալ Ավստրալիայում, որովհետև նրան դուր է եկել ակումբի ղեկավարության առաջարկը:

Հիմա նա լավ մարզավիճակում է գտնվում և հաճույք է ստանում խաղից: Եթե նրան չհաջողվի մնալ «Սիդնեյում», ապա մենք կգնահատենք մյուս առաջարկները:

Ալեսսանդրոն 19 տարի անցկացրել է «Յուվենթուսում», նա միշտ էլ պատրաստ է օգնել այդ ակումբին: Նա պատրաստ է ընդունել ցանկացած առաջարկ, որը կանի թուրինյան ակումբի ղեկավարությունը: Այս պահին, նրանք մեզ հետ չեն կապվել: Բայց երբեք մի ասա երբեք,- հայտարարել է գործակալը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000