Որոնել
Արխիվ
21.05.2020  16:52

Քաշքշոց և վեճ հայկական թիմի ֆուտբոլիստների միջև (PHOTO)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է ԲԿՄԱ – «Լոկոմոտիվ» խաղում տեղի ունեցած միջադեպերի մասին և լուսանկարներ հրապարակել: Նշվում է, որ «Լոկոմոտիվի» խաղացողների միջև լուրջ կոնֆլիկտ է եղել:

«Երեկ կայացած ԲԿՄԱ - «Լոկոմոտիվ» ընկերական խաղում (4:1) «Լոկոմտիվի» լեգիոներներն ամբողջ 90+ րոպեների ընթացքում չեն դադարեցրել բացահայտ վիրավորանքը մրցավարների նկատմամբ, փորձելով հունից հանել նրանց։ Երբեմն նույն վերաբերմունքը դրսեւորվել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների նկատմամբ։

Լուսանկարում պատկերված դրվագում քաշքշոց է արդեն Լոկոմոտիվի երկու ֆուտբոլիստների միջեւ։ Լոկոյի լեգիոներներից մեկը, որն ամբողջ խաղի ընթացքում չէր դադարեցնում վիրավորանքը մրցավարների նկատմամբ, ԲԿՄԱ-ի գոլերից մեկից հետո հարձակվեց իր հայ թիմակցի վրա, ով մինչ այդ բացարձակ կարգապահությամբ էր աչքի ընկել։

Միգուցե մշակութային խնդիր է կամ սովորույթի, բայց հատկապես Առաջին խմբում՝ ֆուտբոլիստներն իրենց մեծ իրավունք են վերապահում սադրելու եւ վիրավորելու։ Նման դեպքերի վիճակագրությունը լեգիոներների օգտին չէ։

бл**ь, твою мать, сука, пи*дец ․․․ սենց սադրանքներին, համաձայնեք, դժվար է դիմանալ։

Ու հալալ ա մրցավարներին, որ էս պայմաններում սադրանքին չեն տրվում, սառնաստորեն իրենց գործն են անում»,- գրել է Աղբալյանը։

Ըստ լուսանկարների` իր թիմակցի վրա հարձակվել է Օլեգ Լուցենկոն: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000